28 ապրիլի 2021 - 13:45 AMT
Կորոնավիրուսը մեկ վայրկյանում սպանելու միջոց են գտել

Տեխասի A&M համալսարանի գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսը մեկ վայրկյանում սպանելու միջոց են գտել՝ բարձր ջերմաստիճանի օգնությամբ։ Դա թույլ կտա պատոգենի մեծ տարածության փոխանցումը կանխելու նոր եղանակներ գտնել։

Հետազոտման արդյունքները հրապարակվել են Biotechnology and Bioengineering հանդեսում, սեղմ տարբերակը՝ Phys.org-ում, գրում է Lenta.ru-ն։

Covid-19-ի չեզոքացման համար տաքության կիրառման արդյունավետությունը ցուցադրվել է նաև նախկինում, սակայն, նախորդ հետազտություններում, տաքության ազդեցությունը 1-20 րոպե է տևել։ Մասնագետները նոր էքսպերիմենտալ սարք են ստեղծել, որտեղ խողովակը, որով անցնում է կորոնավիրուս պարունակող լուծույթը, տաքացվում է մինչև բարձր աստիճանի ջերմություն, սակայն վիրուսի վրա տաքության ազդեցությունը մի քանի վայրկյան է տևում։

Պարզվել է, որ վիրուսը կարող է չեզոքացվել շատ ավելի կարճ ժամանակում, քան համարվում էր նախկինում։ Լուծույթը մոտ կես վայրկյանի ընթացքում մինչև Ցելսիուսի 72 աստիճան տաքացնելու դեպքում, վիրուսի տիտրը նվազում է 100,000 անգամ, ինչը բավարար է վիրուսի չեզոքացման և մարդուն փոխանցումը կանխելու համար։ Այդ մեթոդը կարող է օգտագործվել օդորակման, օդափոխության և ջեռուցման գործող համակարգերում։