29 ապրիլի 2021 - 13:27 AMT
ՀՀ-ում արդյունաբերական կանեփի աճեցումն ու մշակունը հավանության է արժանացել

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանում արդյունաբերական կանեփ աճեցնելուն ու մշակելուն։

Կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու վաճառքը կանոնակարգող «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվող փոփոխությունները հաստատվել են։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շեշտել է, որ օրենսդրական նոր կարգավորումները բացառապես արդյունաբերական կանեփի մշակմանն են վերաբերում։

Նախագծով արտադրական կանեփի արտադրության և վաճառքի համար անհրաժեշտ կլինի հատուկ լիցենզիա։ Լիցենզավորման համար անհրաժեշտ է, որ դիմողը խախտած չլինի թմրամիջոցների մասին օրենքը։ Ավինյանը նշել է, որ այն անձինք, ովքեր տառապում են թմրամոլությամբ կամ կունենան թմրամիջոցների օգտագործման հետ կապված դատվածություն, չեն կարողանա դիմել լիցենզիայի համար։

Դեռևս կթույլատրվի միայն մեծածախ առևտուրը։ Կանեփի հումքի արտահանման ամեն դեպքում մեկ տոննան գերազանցող ամեն տոննայի համար կսահմանվի 60 մլն դրամ տուրք:

Արդյունաբերական կանեփը կիրառվում է բազմաթիվ արտադրական պրոցեսներում ու ապրանքատեսակներում, ինչպիսիք են` տեքստիլը, կահույքը, թուղթը, շինանյութը, ավտոմոբիլային արտադրությունը և այլն։ Հայաստանում թույլատրելով արդյունաբերական կանեփի արտադրությունը փորձ է արվելու զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը, օգտագործել բոլոր ռեսուրսները, քանի որ հանրապետության գյուղատնտեսական հողերի շուրջ 1/3-ը գտնվում է անմշակ վիճակում։