3 մայիսի 2021 - 19:25 AMT
Gallup. Փաշինյանի դաշինքի վարկանիշը նվազել է 4.5%-ով

Gallup International Association-ի հարցումների համաձայն, «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը մեկ ամսում նվազել է 4.5%-ով։

Մարտին հարցվածների 31.7%-ն էր պատրաստ ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին, եթե ընտրությունները կայանային գալիք կիրակի, իսկ ապրիլին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 27.2%-ը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի օգտին պատրաստ է քվեարկել օգտին 8.1%-ը, մինչդեռ մարտին այդ ցուցանիշը 5.9% էր։ ԲՀԿ-ի օգտին իր ձայնը կտար 3․7%-ը (4.4%), ԼՀԿ-ի՝ 1.8%-ը (2.7%), ՀՅԴ-ի՝ 1.8% (2.1%), ՀՀԿ-ի՝ 1.1%-ը (2.4%)։

Հարցվածների 7.4%-ն ասել է, որ որևէ մեկի օգտին չի քվեարկելու, մարտին այդ ցուցանիշը 24.6% էր։ Ընտրություններին չի մասնակցի 11,խ.8%-ը, հրաժարվել է պատասխանել՝ 14.3%-ը։

Հարցումն անցկացվել է մարտի 26-29-ը և ապրիլի 23-27-ը հեռախոսային հարցումների եղանակով։ Մասնակցել է 1003 մարդ ՀՀ ամբողջ տարածքից։