12 մարտի 2009 - 15:39 AMT
Կենտրոնական բանկը չի դադարեցնի ինտերվենցիան երկրի արտարժույթի շուկայում
«Կենտրոնական բանկը պարբերաբար ինտերվենցիա կիրականացնի եւ կգնի ոչ մեծ քանակությամբ ԱՄՆ դոլար` շահարկային շոկի կանխարգելման նպատակով», - մարտի 12-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է խորհրդարանի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով լողացող փոխարժեքի եւ դրամի կտրուկ արժեզրկման քաղաքականության Հայաստանի Կենտրոնական բանկի անցումը: Նրա խոսքերով, տվյալ փուլում Հայաստանի արտարժույթի շուկայում տիրող իրավիճակը կայունացել է, իսկ արտարժույթի շուկայում Կենտրոնական բանկի ինտերվենցիաները գրեթե զրոյի են հավասարվել:
Մինասյանը նշել է, որ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալուն վաղուց էին սպասել: Մինասյանն առանձնացրել է երկու հիմնական պատճառ, որոնք թույլ են տվել կատարելու այդ կտրուկ քայլը եւ մեղմացնել հասարակության վիճակը: Առաջին հերթին, խորհրդարանական հանձնաժողովի նախագահի կարծիքով, Հայաստանի բանկային համակարգը բավականին պատրաստված էր իր հաճախորդներին սպասարկելու եւ ցանկացողներին վճարել բոլոր ավանդների գծով: Բացի դրանից, 2008 թվականին սղաճի մակարդակը կազմել է 5.2 տոկոս, իսկ 2009 թվականի փետրվարի վերջին նկատվել է սղաճի նվազում 0.7 տոկոսով,- հաղորդել է նա: Մինասյանն ավելացրել է, որ 2008 թվականին Հայաստանում սղաճային ճնշումն ավելի ցածր էր, քան ԱՊՀ այլ երկրներում, որտեղ սղաճի նվազագույն մակարդակը հասնում էի 10 տոկոսի:
Մեկնաբանելով նոր քաղաքականությանը կտրուկ անցումը քննադատող ընդդիմախոսների հայտարարությունները` Մինասյանը նաեւ նշել է, որ լողացող փոխարժեքին փուլային անցումը մի շարք թերություններ ունի: «Հերթական փուլի ավարտից հետո բնակչության լայն խավերը եւ բանկային համակարգը սկսում են մեծ քանակությամբ արտարժույթ գնել` ակնկալվող կորուստներից իրենց ապահովագրելու նպատակով», - հաղորդել է նա: Մինասյանի խոսքերով, դա հանգեցնում է նրան, որ Կենտրոնական բանկը հարկադրված է լինում ավելի մեծ քանակությամբ արտարժույթ վաճառել` շահարկուների եկամուտների համալրման համար հնարավորություն տալով: