5 մայիսի 2021 - 18:07 AMT
Բլինքենը ողջունել է 3 հայ գերու վերադարձը և հորդորել կողմերին ավարտել գերիների փոխանակումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Ադրբեջանի կողմից 3 հայ գերու վերադարձը Հայաստան և հորդորել կողմերին ավարտել գերիների փոխանակման գործընթացը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«ԱՄՆ-ն ողջունում է երեք հայ կալանավորվածների ազատ արձակումն Ադրբեջանի կողմից։ Մենք կոչ ենք անում երկու կողմին ամբողջությամբ և արագ ավարտին հասցնել բոլոր ձերբակալվածների, պահվող անձանց, աճյունների փոխանակման գործընթացը, ինչպես նաև հարգել կալանավորվածների հանդեպ մարդասիրական վերաբերմունք ապահովելու ստանձնած պարտավորությունները», - ասվում է գրառման մեջ։

Մայիսի 4-ին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի։

ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։