6 մայիսի 2021 - 17:09 AMT
ՄԻՊ․ Մարդիկ երեկոյան ժամերին խուսափում են գնալ Կապան, նույնիսկ եթե բուժօգնության կարիք ունեն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ-ում 2020 թվականի ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով մարդու իրավունքների խախատումներին, ըստ մարզերի նշել է, որ, օրինակ, Սյունիքում խնդիրները 2020-ին շեշտակի ավելացել են։

Որպես օրինակ նա նշել է, որ մարդիկ երեկոյան խուսափում են գնալ Կապան, նույնիսկ եթե բուժօգնության կարիք ունեն։

Նա նշել է, որ Սյունիքում խնդիրներն ավելացել են պատերազմից հետո։ զինված հարձակումների հետևանքով։

«Անգամ տեղաշարժի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել։ Եթե Կապան համայնքից մարդը գնում է Ճակատեն, Սրաշեն, Ծավ գյուղեր, ապա այնտեղ ճանապարհին կան ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ, և մարդիկ խուսափում են երեկոյան ժամերին այդ ճանապարհներով երթևեկել»,- ասել է ՄԻՊ-ը։

Նա նշել է նաև, որ ընդհանրապես մարզերից ստացվող բողոքները հիմք չեն տալիս ասելու, թե այդ հարցերն անձերով են պայմանավորված՝ դրանք համակարգային, տարիներով կուտակված երևույթներ են։ Խոսելով քրոնիկ բնույթի խնդիրների մասին՝ ՄԻՊ-ը մատնանշել է հաշմանդամություն ունեցող երեխաների համար բժշկական ծառայությունների անհասանելիությունը։ Թաթոյանը հավելել է նաև, որ կան խնդիրներ, որոնք դրական լուծումներ են ստանում։

Թաթոյանը նշել է նաև, որ 2020 թվականը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար եղել է աննախադեպ ծանրաբեռնված։ Նա տեղեկացրել է, որ 2015-16թթ. համեմատ ավելի քան 6 անգամ ավելացել է թեժ գծին ստացվող ահազանգերի թիվը։