6 մայիսի 2021 - 18:27 AMT
Լավրովը կարևորել է ՀՀ հետ ռազմատեխնիկական գործակցությունը

Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարևորել է ՌԴ և ՀՀ ռազմատեխնիկական գործակցությունը։

«Մոսկվան և Երևանը շեշտել են ռազմատեխնիկական ոլորտում գործակցության կարևորությունը։ Անդրկովկասում խաղաղության պահպանմանը նպաստում են 102-րդ ռուսական ռազմակայանի, զորքերի հայ-ռուսական միավորված խմբավորման և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության գործունեությունը»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը ՀՀ մեկնարկել է մայիսի 5-ի երեկոյան։ Մայիսի 6-ին տեղի են ունեցել Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բանակցությունները։

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզում տեղակյավել է 102-րդ ռուսական ռազմակայանի 2 նոր հենակետ։