7 մայիսի 2021 - 11:10 AMT
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը:

Նշվում է, որ սա ևս մեկ քայլ է Ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման ուղղությամբ:

«Այս հռչակագիրը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է:

Կիսում ենք Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»,-ասվում է հայտարարության մեջ։

Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Կողմ է քվեարկել Սաեյմայի 100 պատգամավորից 58-ը։