7 մայիսի 2021 - 11:21 AMT
ՀՀ-ում կորոնավիրւսի 356 նոր դեպք կա և 21 մահ

Մայիսի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 218,681-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 17-ը՝ կորոնավիրուսից, 4 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4209 դեպք կա, այլ պատճառով՝ 1036։

Ապաքինվել է ևս 1034 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 203,307 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 10,129 է:

Այսպիսով` մայիսի 5-ին կատարվել է 3434 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1,008,307 թեստ է արվել: