7 մայիսի 2021 - 12:06 AMT
Մայիսի 8-ին երթևեկությունն Աբովյան պուրակ-Մյասնիկյան պողոտա թունելով կդադարեցվի

Մայիսի 8-ին-ին՝ ժամը 09:00-18:00-ն Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի:

Դա պայմանավորված է տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով, տեղեկացնում է քաղաքապետարանաը։

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: