2020-ին օդի ջերմաստիճանը Երկիր մոլորակի վրա հասել է ռեկորդային ցուցանիշի վերջին 3 մլն տարվա կտրվածքով՝ մոտեցնելով մարդկությանը կլիմայական աղետին։ Այդ մասին հյատարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «Պետերբուրգի կլիմայական երկխոսություն» համաժողովում։
Ըստ նրա, մթնոլորտում ածխաթթու գազի կուտակումն է պայմանավորել առավելագույն ցուցանիշը, որը գերազանցում է մինչինդուստրիալ դարաշրջանի մակարդակը 148%-ով։ Գուտերեշն ընդգծել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 3 մլն տարվա կտրվածքով, երբ Երկրի ջերմաստիճանը 3 աստիճանով ավելի բարձր է եղել, իսկ ծովի մակարդակը՝ բարձր է եղել 15 մետրով, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք գնում ենք դեպի ջերմաստիճանի աղետալի բարձրացում, որը մինչև դարավերջ կբարձրանա 2.4 աստիճանով։ Մենք անդունդի եզրին ենք»,-զգուշացրել է ՄԱԿ ղեկավարը։
Նա նշել է, որ վատագույն սցենարը կանխելու համար մարդկությունը պետք է համերաշխ աշխատի՝ զարգացման ավելի «կանաչ և մաքուր» ճանապարհ ընտրելով։