7 մայիսի 2021 - 12:44 AMT
Նիդերլանդների Զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժպ․ ՀՀ-ն այն երկիրն է, որտեղ գտնում ենք ճիշտ գործընկերներ

Նիդերլանդների Զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ Հուիբ-Յան դը Ռույթերն իր հարցազրույցում անդրադարձել է FMO-ի և Ամերիաբանկի հաջողված համագործակցությանը, համավարակի ընթացքում առաջացած տնտեսական դժվարություններին, դրանց հաղթահարման ուղիներին։

Հուիբ-Յան դը Ռույթերը խոսել է նաև ՀՀ բանկային համակարգի մասին։

«Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ` մեր կողմից դրված զարգացման նպատակներն իրագործելու համար»,- ասել է Հուիբ-Յան դը Ռույթեր: