7 մայիսի 2021 - 13:15 AMT
Դավթյան. Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում

Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում: Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Շարքային չէ, բայց զինծառայող է», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Դատախազի խոսքով՝ դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել և դատարան է ուղարկվել:

«Վաղ է, որպեսզի կարողանամ գնահատել ամեն կոնկրետ դեպքի ազդեցությունը պատերազմի վերջնական արդյունքի վրա», - նշել է Դավթյանը:

Նա տեղեկացրել է, որ բազում հետապնդումներ կան նաև մեզ մոտ թշնամու պաշտոնյաների նկատմամբ: Դավթյանը մանրամասներ չի հայտնել, քանի որ եզրահագնել են՝ հրապարակային խոսքը կվնասի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հայտարարված հետախուզումներին, ապա գլխավոր դատախազն ասել է. «Մենք հակաքայլեր ենք ձեռնարկել, և դրանք արդյունք են տվել. նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»: