7 մայիսի 2021 - 14:37 AMT
Վրաստանում քննարկում են ցամաքային սահմանները բացելու հարցը

Վրաստանում քննարկում են ցամաքային սահմանները բացելու հարցը։ Երկիրը կկարողանա ցամաքային սահմանները բացել պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում, հայտարարել է էկոմոնիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։

«Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Քննարկվում են այն նույն կանոնները, որոնք կան օդային սահմանների դեպքում: Օրինակ, պատվաստում ստացածների համար մուտքի պարզեցում»,- ասել է նա, գրում է Sputnik Georgia-ն։

Նա հավելել է, որ նույն մոտեցումը կարելի է որդեգրել ցամաքային սահմանների դեպքում։

«Դա հնարավոր կլինի պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում»,-ասել է Տուրնավան:

Նշվել է, որ պատվաստման գործընթացը Վրաստանում դանդաղ է ընթանում։ Մարտի 15-ից մինչ մայիսի 6-ը կորոնավիուսի դեմ պատվաստվել է 47,949 մարդ, երկու դեղաչափ ստացել է 7009 մարդ։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանը 2020թ. մարտից փակել է ցամաքային սահմանը բոլոր երկրների հետ։ Օդային ճանապարհով երկիր մուտք գործել կարելի է պատվաստման դեպքում կամ կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանով: Երկրում գտնվելու երրորդ օրը թեստ ներկայացրածները պետք է կրկին թեստավորվեն