7 մայիսի 2021 - 15:26 AMT
ԱՄՆ գիտնականներ. Covid-19-ից մահվան դեպքերը երկու անգամ ավելի են հայտարարվածից

Մոլորակի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը վարակվել է Covid-19-ով, աշխարհում վարակվել է ավելի քան 155 մլն մարդ։ Ըստ Հոփքինսի համալսարանի տվյալների, այդ հիվանդությունից մահվան դեպքերն աշխարհում գերազանցել են 3 մլն 250 հազարը, գրում է vesti.ru-ն։

Սակայն, ԱՄՆ գիտնականները կարծում են, որ Covid-19-ից մահվան դեպքերի քանակը երկու անգամ ավելի է հայտարարվածից։ Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով գրանցված մահերը։ Նրանց կարծիքով, իրականում կորոնավիրւսից աշխարհում մոտ 7 մլն մարդ է մահացել։

Վարակվածների մեկ հինգերորդը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, սակայն Հնդկաստանը արագ հասնում է այդ ցուցանիշին։ Երկրում նոր հակառեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 412,000 մարդ է վարակվել։

Photo. Reuters