Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ տեղի գիտնականներին հաջողվել է սեփական պատվաստանյութը ստեղծել կորոնավիրուսի դեմ։
«Մենք սրվակում ստացանք մեր պատվաստանյութը՝ բելառուսականը։ Այն տարբերվում է մեր գնածից։ Ինչպես բժիշկներն են ասում՝ դա կենդանի պատվաստանյութ է»,- ասել է նա, տեղեկացնում է «Վեդոմոստին»։
Նա հավելել է, որ մասնագետները չեն շտապում արտադրության փուլը սկսել, քանի որ ուզում են հետևել վիրուսի զարգացմանը։
Նա հավելել է, որ այժմ Բելառուսն ունի ռուսական և չինական պատվաստանյութեր։
«Իսկ վաղը մենք մեր պատվաստանյութը, որը սրվակում է արդեն, կհարմարեցնենք այն շտամին, որը կունենանք։ Ով իմանա, կյանքն ինչպես կդասավորվի»,- ասել է նա։
Մարտի 25-ին Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ երկրում սկսվում է ռուսական «Սպուտնիկ V»-ի արտադրությունը «Բելմեդպրեպարատի» ձեռնարկությունում։ Ամսական առավելագույնն արտադրվում է 500,000 դեղաչափ։