7 մայիսի 2021 - 18:13 AMT
ՀՀ նախագահը Մոսկվա կմեկնի․ Մի շարք հանդիպումներ կունենա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում` անձնական միջոցների հաշվին:

Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ: