8 մայիսի 2021 - 10:11 AMT
Կոմանդոսը՝ Ազգային հերոս․ Հետմահու պարգևատրվել է

Գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ ստանալով Ազգային հերոսի կոչում։

Նա պարգևատրվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախյան պատերազմի հերոսի տուն-թանգարան կստեղծվի։ Կոմանդոսի որդին՝ Հայկ Տեր-Թադևոսյանը հայտնել է, որ տուն-թանգարանում ցուցադրվելու են հերոսի անձնական իրերը, մարտական ուղու հետ կապված փաստաթղթեր, քարտեզներ և այլ իրեր: