8 մայիսի 2021 - 12:42 AMT
Խամենեին Իսրայելն անվանել է «ահաբեկիչների բազա»

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը պետք է համարել ոչ թե պետություն, այլ «ահաբեկիչների բազա»։

«Իսրայելը երկիր չէ, դա ահաբեկիչների բազա է, որը գործում է Պաղեստինի ժողովրդի և մահմեդական այլ ազգերի դեմ»,-ասել է Խամենեին իր հեռուստաուղերձում, գրում է Interfax-ը։

Այաթոլան հավելել է, որ «յուրքանչյուրի պարտքն է պայքարել այդ բռնապետական ռեժիմի դեմ»։ Խամենեիի ելույթը նվիրված էր դեռևս 1970-ականներին սահմանված «Ալ Կուդսի» պաղեստինցիների հետ համերաշխության օրվան։

Վերջին շրջանում առճակատումն Իրանի և Իսրայելի միջև սրվել է։ Իրանն ակտիվացրել է իր գործունեությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում, ավելի ինտենսիվ է սկսել աշխատել միջուկային ծրագրի վրա։ Իսրայելն իր հերթին նույնպես ակտիվ հակաքարոզչություն է վարում Իրանի դեմ։