8 մայիսի 2021 - 11:16 AMT
ՀՀ-ում Covid-19-ի 411 նոր դեպք կա և 18 մահ

Մայիսի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 219,092-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից, 2 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4225 դեպք կա, այլ պատճառով՝ 1038։

Ապաքինվել է ևս 814 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 204,121 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազում է՝ 9708:

Այսպիսով` մայիսի 7-ին կատարվել է 4231 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1,012,538 թեստ է արվել: