8 մայիսի 2021 - 12:29 AMT
Ճապոնական TEPSCO-ն «կանաչ էներգիայի» գոտի կստեղծի Ադրբեջանի հսկողության տակ անցած ԼՂ տարածքներում

Ադրբեջանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը համաձայնագիր է ստորագրել ճապոնական TEPSCO ընկերության հետ, որը «կանաչ էներգիայի» գոտի պետք է ստեղծի պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում, գրում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։

Համաձայնագրում շարադրված են «կանաչ էներգիայի» գոտու ստեղծման հայեցակարգն ու գլխավոր պլանը։ Ընկերությունը մտադիր է հողմային, արևի, գեոտերմալ էներգիա ստանալ։

TEPSCO ընկերությունը հիմնվել է 1960-ին և գործում է ավելի քան 90 երկրում և միջազգային փորձ ունի «կանաչ էներգիայի» ստացման ոլորտում։

Photo. AP