8 մայիսի 2021 - 14:31 AMT
Նախագահի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Նախագահի անունից ծաղիկներ են դրվել նաև Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին: