8 մայիսի 2021 - 14:49 AMT
ՀՅԴ-ն մայիսի 9-ին կազմակերպում է այց Եռաբլուր

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մայիսի 9-ին` ժամը 12։00-ին այց է կազմակերպում Եռաբլուր, ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում։

Երթի մասնակիցները հարգանքի տուրք կմատուցեն Արցախյան պատերազմի և Շուշիի ազատագրման ժամանակ իրենց կյանքը նվիրաբերած նահատակներին։