10 մայիսի 2021 - 13:19 AMT
Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են դեպի Շուշի ճանապարհի կառուցման համար

Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարերն օգտագործում են դեպի Շուշի ճանապարհի շինարարության համար։ Այդ մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, գրում է Sputnik Արմենիան։

«Նրանք Հադրութից ճանապարհ են կառուցում Քարին Տակով և այնտեղից՝ Շուշի։ Մեծ ճանապարհ են կառուցում, 40 մետր լայնությամբ»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ շինարարության ընթացքում ադրբեջանցիները քանդում են գերեզմանաքարերը և օգտագործում դրանք ճանապարհի շինարարության համար։

«Այսինքն՝ վանդալիզմի ակտ է տեղի ունենում»,- նշել է Բաբայանը։

Ներկայումս ադրբեջանական շարասյուներն անցնում են Կարմիր Շուկայի միջով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Շուշին ժամանակավորապես գրավվել է թշնամու կողմից։