Մայիսի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 219,596-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 11 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, 4 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4256 դեպք կա, այլ պատճառով՝ 1045։
Ապաքինվել է ևս 475 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 205,675 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 8620 մարդ։
Այսպիսով` մայիսի 10-ին կատարվել է 2678 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,019,359 թեստ է արվել: