Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին կժամանի Երևան։ Նրա այցը Հայաստան պաշտոնական կլինի, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Այցի ծրագիրը դեռևս հայտնի չէ։
Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետ է ընտրվել Գեորգի Գախարիայի հրաժարականից հետո։
Նա մեկ անգամ արդեն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2013-2015թթ․։ Նա եղել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու աջ ձեռքը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման տարիներին, որը 2012-ից երկրի իշխող ուժն է։ Սկզբից Ղարիբաշվիլին գլխավորում էր Ներքին գործերի նախարարությունը, իսկ 2013-ին փոխարինեց Իվանիշվլուն վարչապետի պաշտոնում։ Այն ժամանակ Ղարիբաշվիլին դարձավ Վրաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը՝ նա 31 տարեկան էր։