12 մարտի 2009 - 20:41 AMT
Կառավարությունը բյուջետային ծախսերի կրճատման մասին որոշում է ընդունել
Հինգշաբթի օրը կայացած նիստին Հայաստանի կառավարությունը բյուջետային ծախսերի կրճատման մասին որոշում է ընդունել: «Հարկավոր է տնտեսել պետական միջոցները եւ ծախսերն իրականացնել մեր եկամուտներին համարժեք: Մենք պետք է պատրաստ լինենք դեպքերի վատագույն զարգացմանը»,- կառավարության նիստին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, անորոշությունը չափազանց մեծ է, եւ ստեղծված դրության մեջ Հայաստանն անցնում է բյուջետի եռամսյակային ծրագրմանը:

Կառավարության ղեկավարը հաղորդել է, որ տնտեսության գծով պաշտպանված հոդվածներ են համարվում սոցծախսերը, թոշակների, նպաստների, աշխատավարձերի վճարման, պաշտպանական ծախսերը, մնացած ծախսերը իրականացվելու են կոշտ տնտեսման ռեժիմով:

«Համաշխարհային ճգնաժամը զարգանում է ոչ լավագույն սցենարով, եւ ՀԲ ու ՄՏՖ տված կանխատեսումները միայն վերջին ամսվա ընթացքում վերանայվել են արդեն չորս անգամ: Ահա թե ինչու է հարկավոր աշխատել օպերատիվ ռեժիմով, տնտեսել միջոցները եւ ծախսել այնքան դրամային միջոց, որքան մենք կկարողանանք հավաքել հարկերի տեսքով»,- ասել է վարչապետը: