12 մարտի 2009 - 21:26 AMT
Սերգեյ Լավրով. Մոսկվան Ղարաբաղի շուրջ զուգահեռ բանակցություններ չի վարում
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին հակասող ոչ մի զուգահեռ բանակցություններ չի վարում: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը հետաքրքրում է շատ երկրների, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում գտնվող պետությունների: Մենք թուրք գործընկերների հետ քննարկում ենք այդ թեման, բայց այդ բանակցությունները չեն հակասում Մինսկի ձեւաչափին»,- ասել է Լավրովը, հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը: