17 մայիսի 2021 - 11:58 AMT
ԱՄՆ պետդեպն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարևորել են ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը։

«Ես և Լը Դրիանը մեր մտահոգությունն ենք հայտնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև բռնության վերաբերյալ։ Մենք նաև քննարկել ենք ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, հեռախոսազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, կարևորվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը: