17 մայիսի 2021 - 12:30 AMT
«Պատրոն Դավոն» ազատ է արձակվել

Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի բողոքն ու ազատ արձակել զենքի առուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավոյին»։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արմեն Հարությունյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Փետրվարի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։

Ըստ ԱԱԾ-ի՝ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։

Իր հերթին, Գալստյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈւ-ին մատակարարվել է 70-ականների զինամթերք»։