17 մայիսի 2021 - 15:42 AMT
Ասկերանում նոր թաղամաս է կառուցվում

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները։

Շինաշխատանքներում ընդգրկված է մի քանի շինարարական կազմակերպություն, տեղեկացնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը։

Բազմաբնակարան շենքերը կառուցվելու են ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան։ 15 բազմաբնակարան շենքից բաղկացած նոր թաղամասը նախատեսվում է ավարտել մինչև 2022-ի սեպտեմբերի վերջ։

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։