18 մայիսի 2021 - 14:44 AMT
ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը` Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան...շարունակելի», - ասվում է գրառման մեջ։

ԲՀԿ-ն խորհրդարանական արտահերթ ընտրությունների միայնակ է գնալու։

Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ եթե հաղթեն խորհրդարանական արտահերթ ընտրություններում, կոալիցիա կազմելու դեպքում պնդելուեն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լինի երկրի ղեկավար։