18 մայիսի 2021 - 17:17 AMT
ԱԳ փոխնախարարը վերահաստատել է թափանցիկ ընտրություններ անցկացնելու ՀՀ պատրաստակամությունը

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ պատվիրակության ղեկավար Օուեն Մըրֆիի գլխավորությամբ։

Նախարարի տեղակալն արժևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում և գոհունակությամբ արձանագրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ընտրական գործընթացներում համագործակցությունը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։