18 մայիսի 2021 - 17:18 AMT
Ամերիաբանկի և Ինգո Արմենիայի նոր առաջարկը․ Կամավոր ապահովագրության պայմանագրերի կնքումը՝ առցանց

Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ նոր առաջարկ ունեն:

Այսուհետ կարելի է առցանց ընտրել կամավոր ապահովագրության բազմաթիվ տեսակներից ցանկացածը և կնքել ապահովագրական պայմանագիր` ընդամենը մեկ հպումով:

Ամերիաբանկի օնլայն ապահովագրության հարթակը միտված է խնայելու հաճախորդների ժամանակն ու նրանց հնարավորություն տալու օգտվել ապահովագրության նոր ու ընդլայնված ծառայություններից:

Հարթակի միջոցով հաճախորդները կարող են կնքել պայմանագիր կամավոր ապահովագրության հետևյալ տեսակների համար.

• Մեքենայի շտապօգնություն

• Առողջության ապահովագրություն

• Covid-19-ի ապահովագրություն

• Ապահովագրություն կրիտիկական հիվանդություններից և դժբախտ պատահարներից

• Օնլայն ԱՊՊԱ

Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, Ամերիաբանկը շարունակում է մշակել և ներդնել թվային նոր ծառայություններ` պարզեցնելով գործընթացներն ու ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ` բոլոր հաճախորդների համար:

Ապահովագրատեսակների մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: