19 մայիսի 2021 - 11:25 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 229 նոր դեպք կա և 14 մահ

Մայիսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221,368-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 6436։

Մահվան ևս 14 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4357 դեպք կա, այլ պատճառով՝ 1067։

Ապաքինվել է ևս 286 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 209,508 է։

Այսպիսով` մայիսի 18-ին կատարվել է 3591 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,046,412 թեստ է արվել: