13 մարտի 2009 - 14:49 AMT
Ապրիլին կարող է բացվել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը
Ապրիլին կարող է բացվել հայ-թուրքական սահմանը: Ինչպես գրում է Star թուրքական թերթը, այդ մասին հաղորդել է Արդարություն եւ զարգացում կառավարող կուսակցության աղբյուրը: «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցություններն անցել են եզրափակիչ փուլ: Երկու երկրների միջեւ ստորագրման ենթակա փաստաթղթում նախատեսվում է սահմանների բացում, անմիջական առեւտրի սկսում եւ 1915 թվականի իրադարձությունների հետաքննության համար համատեղ հանձնաժողովի ստեղծում: Ղարաբաղյան հարցը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար որոշիչ պայման չէ», - հաղորդել է աղբյուրը: Թերթը նաեւ նշում է, որ Ադրբեջանը տեղյակ է Անկարայի եւ Երեւանի միջեւ տարվող բանակցություններին: