Մայիսի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221,699-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 5792:
Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4371 դեպք կա, այլ պատճառով՝ 1072։
Ապաքինվել է ևս 484 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 210,464 է։
Այսպիսով` մայիսի 19-ին կատարվել է 2932 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,053,007 թեստ է արվել: