Մայիսի 26-ին այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, տեղեկացնում է ԱԳՆ-ն:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Մայիսի 25-ին մեկնարկել է նրա այցն Ադրբեջան։