25 մայիսի 2021 - 19:13 AMT
ԱՄՆ և ՌԴ նախագահները կհանդիպեն հունիսի 16-ին․ Տարածաշրջանային հակամարտությունները ևս կքննարկեն

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին` Ժնևում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ի թիվս այլ հարցերի, նախագահները կքննարկեն նաև տարածաշրջանային հակամարտությունները։

Նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի ակտուալ հարցեր, այդ թվում` փոխգործակցությունը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում։