Մայիսի 31-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում համաձայնագիր է կնքվել Հայաստանի և Հորդանանի միջև ուղիղ թռիչքների վերաբերյալ, որոնք կմեկնարկեն 2021թ․ սեպտեմբերին հորդանանյան Fly Jordan ավիաընկերության միջոցով։
Անռիվա-Տուրի հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանի հավաստմամբ՝ օդային այս նոր ուղու հաստատումը կարևոր իրադարձություն է ինչպես երկու երկրի միջև երկկողմ հարաբերութունների ակտիվացման, փոխադարձ կապերի ընդլայնման, արտագնա և ներգնա տուրիզմի զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի, գործարար այցերի, մշակութային երկխոսությունների ակտիվացման, այնպես էլ, տնտեսական լայն հնարավորությունների բացահայտման և վերհանման համար։
Նա նաև նշել է, որ հորդանանյան ուղղությունը կարող է հետաքրքրական լինել մասնավորապես այդ երկրից ապրանքների՝ հայաստանյան շուկայում թուրքականին այլընտրանք առաջադրելու և հայկական ապրանքների՝ նոր շուկաների արտահանման աշխարհագրության ընդլայնման համար։
JTB Գործադիր տնօրեն Աբդուլ Ռազաք Արաբիաթն ընդգծել է, որ Fly Jordan ավիաընկերությունը Հորդանանի առաջին ավիաընկերությունն է, որը նման պայմանագիր է կնքել հայկական ընկերության հետ։