4 հունիսի 2021 - 10:47 AMT
Շուռնուխում պատերազմից հետո 1-ին պսակադրությունն է եղել․ Կաթողիկոսն օրհնել է նորապսակներին

Պատերազմից հետո Շուռնուխում առաջին անգամ պսակադրությունն է տեղի ունեցել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Շուռնուխում նորապսակներին օրհնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Հունիսի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևորականների պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, այցելելով Գորիս և Շուռնուխ, որից հետո ուղևորվել է Արցախ։