4 հունիսի 2021 - 13:44 AMT
Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի՝ հայատյացություն քարոզող փոստային նամականիշները

Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել հայատյացություն քարոզող Ադրբեջանի փոստային նամականիշները:

Այն կայացվել է, քանի որ Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և վարքի կանոնների համապատասխան դրույթներին։

Միությունը դիմել է Ադրբեջանին՝ վերանայելու այդ նամականիշների թողարկումը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արտաքին գործերի նախարարությունները պաշտոնական նամակով դիմել էին Համաշխարհային փոստային միություն՝ 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից թողարկված փոստային նամականիշներում հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն և այլատյացություն քարոզելու հանգամանքի վերաբերյալ:

Ի պատասխան՝ ՀՖՄ տնօրինությունը հայկական կողմին տեղեկացրել է վերը կայացված որոշման մասին։