7 հունիսի 2021 - 17:28 AMT
Փաշինյան․ Մենք Քոչարյանին մեղադրում ենք 1998-ին Ղարաբաղի դեմ դավաճանության մեջ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԼՂ հարցի վերաբերյալ բանակցային գործընթացին, դավաճանության մեջ է մեղադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նա ասել է, որ Քոչարյանը զրկել է Լեռնային Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից։

«Դա մի ձևակերպում ունի՝ դավաճանություն, մենք այսօր Քոչարյանին մեղադրում ենք 1998-իբ Ղարաբաղի դեմ դավաճանություն գործելու մեջ»,-ասել է նա։

Խոսելով Մեղրիի մասին շրջանառվող լուրերին՝ Փաշինյանն ասել է, որ իրեն մեղադրում են Մեղրին Ադրբեջանին հանձնելու ցանկության մեջ, մինչդեռ «1999-ին Ռոբերտ Քոչարյանն է փորձել է Մեղրին տալ Ադրբեջանին»։ Նա հավելել է, որ իր իշխանության օրոք «բանակցային գործընթացը որևէ նման կոմպոնենտով չի ավելացել»։

Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել նաև ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին՝ նշելով, որ Հյուսիս- հարավ մայրուղին այնպես է նախագծվել, որ չանցչի Տիգրանաշենով։ «Այն ինչ այսօր ունենք, այն խայտառակ բովանդակության արդյունք է, որ նրանք թողել են ժառանգություն։ Իսկ մենք փորձել են դիմադրել, որ այդ աղետը տեղի չունենա»-ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: