8 հունիսի 2021 - 11:20 AMT
Պուտինն ու Միշելը քննարկել են ԼՂ հարցը՝ առաջնային համարելով ապաշրջափակումն ու հումանիտար հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ առաջնային համարելով ապաշրջափակումն ու հումանիտար հարցերը:

Հունիսի 7-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում նրանք նաև կարևորել են Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության հետագա իրագործումը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է ընթացիկ վիճակը Լեռնաին Ղարաբաղում՝ հաշվի առնելով նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հետագա հետևողական իրագործումը։ Որպես առաջնային են համարվել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում, բնակչության հումանիտար հարցերի լուծումը։ Շառլ Միշելն առաջկցություն է հայտնել կատարվող աշատանքին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Բրյուսել այցելության ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Միշելին մանրամասներ էր ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը։

Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:

Photo. Ria Novosti