9 հունիսի 2021 - 10:37 AMT
Պայմանագրային Քաթանյանը վերադարձվել է հայկական կողմին․ Նա Ստեփանակերտում է

Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին:

Նա գտնվում է Ստեփանակերտում:

Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ-ն նրան ևս «դիվերսանտ» էր որակել։