9 հունիսի 2021 - 11:26 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 99 նոր դեպք կա և 11 մահ

Հունիսի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,384-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսի հետևանքներից մահվան 11 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4474 դեպք կա, այլ պատճառով՝ 1091։

Ապաքինվել է ևս 81 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 214,690 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը մի փոքր աճել է՝ հասնելով 3129:

Հունիսի 8-ին կատարվել է 3530 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,111,596 թեստ է արվել: