10 հունիսի 2021 - 11:17 AMT
Ռիքերը Երևանում է․ Կհանդիպի կառավարության, քաղհասարակության ներկայացուցիչներին

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Երևանում է, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանությունը։

«Ուրախ ենք Հայաստանում ողջունել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը>,-ասվում է գրառման մեջ։

Ֆիլիպ Ռիքերը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել էր, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր է համարում։Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ռիկերն ասել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին որքան հնարավոր է շուտ առարկայական բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտութնան երկարաժամկետ կարգավորման համար։ Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը պատրաստ է օգնել ոչ միայն հակամարտության հանգուցալուծմանը, այլ նաև դրա հետևանքների, այդ թվում հումանիտար հարցերի, լուծմանը։