10 հունիսի 2021 - 13:45 AMT
ԱՄՆ-ն մտադիր է արգելափակել ալյումինի փայլաթիթեղի ներմուծումը ՀՀ-ից

ԱՄՆ առևտրի նախարարությունը մտադիր է արգելափակել ալյումինի փայլաթիթեղի ներմուծումը Հայաստանից։ Դա կարող է հանգեցնել ավելի քան 700 աշխատատեղի կրճատմանը ՀՀ-ում, ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ։

Նշվում է, որ հանձնախումբը պայքարում է «Արմենալ» գործարանի գծով պատժամիջոցներ սահմանելու դեմ, որն ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողն ու արտահանողն է ՀՀ-ում։

ANCA-ն հանդես է գալիս «կասեցման մասին բալանսավորված համաձայնագրի» օգտին, որը թույլ կտա փոխշահավետ լուծել բոլոր չլուծված խնդիրները՝ խուսափելով ՀՀ տնտեսության վրա քայքայիչ ազդեցությունից։

Նշվում է, որ «Արմենալը» խոշոր հարկատու է, որ մեծ ավանդ ունի ՀՀ բյուջեի կազմավորման մեջ։ Փայլաթիթեղի ներկրումը ՀՀ-ից կազմում է ԱՄՆ ներմուծման մի փոքր մասը միայն։

Նշվում է, որ ԱՄՆ առևտրի նախարարութունը դիտարկում է ներկրման կասեցման հարցը կորոնավիրուսի պանդեմիայի, ՀՀ-ում տնտեսական ճգնաժամի Արցախում էթնիկ զտումների հետևանքով փախստականների մեծ ներհոսքի պայմաններում, ինչպես նաև ՀՀ դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում։

Փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանն աշխարհում այլումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության մաս է կազմում։ Գործարանը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում էՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: