Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 13-ի դրությամբ` կատարվել է 55,557 պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Պատվաստումային գործընթացը շարունակվում է. դրանք իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին, շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ն:
Պատվաստավելու համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները, պատվաստումներն անվճար են։
«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: