16 հունիսի 2021 - 11:14 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 99 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Հունիսի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,904-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4490 դեպք կա, այլ պատճառով՝ 1093։

Ապաքինվել է ևս 78 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 215,533 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը մի փոքր աճել է՝ հասնելով 2787-ի:

Հունիսի 15-ին կատարվել է 3666 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,134,905 թեստ է արվել: